Ուղևորությունից առաջ

Ինչպե՞ս գտնել ուղևորություններ և ընդունել դրանք։


ՎԱՐՈՐԴ էկրանին կտեսնեք մոտակայքում գտնվող օգտատերերի առաջարկած ուղևորությունների ցանկը։ Ուղևորությունների քարտերը պարունակում են ուղևորի հասցեն, ուղևորության մոտավոր տևողությունը, ուղևորի առաջարկած գինը և մեկնաբանություններ։ Դուք կարող եք․

— Հպել ուղևորության քարտին՝ մանրամասները տեսնելու համար։

— Մատը սահեցնել դեպի աջ՝ ուղևորությունն անմիջապես ընդունելու համար։

— Կամ ձախ՝ մերժելու համար։

Հաճախորդը ստանում է ուղևորությունն ընդունելու մասին հաղորդագրություն և հաստատում է այն։ Հաստատելուց հետո դուք պաշտոնապես հանդես եք գալիս վարորդի դերում։ Ուղևորությունների ցանկը թարմացվում է ամեն 60 վայրկյանը մեկ։


Ինչպե՞ս առաջարկեմ ուղևորության իմ սեփական գինը։

Մեր հավելվածի միջոցով դուք կարող եք բանակցել ուղևորի հետ գնի վերաբերյալ։ Բացեք ձեզ հետաքրքրող ուղևորությունը․

— Ընդունեք այն՝ հպելով ԸՆԴՈՒՆԵԼ՝... կոճակին, եթե գինը ձեզ բավարարում է։

— Պատասխան առաջարկ արեք ներքևում գտնվող կոճակների միջոցով կամ մուտքագրեք ձեր նախընտրած գինը (սկզբնականից բարձր կամ ցածր)՝ հպելով ԻՄ ԳԻՆԸ կոճակը։

Օգտատերը կտեսնի ձեր առաջարկը և 1) կընդունի այն, և ձեր առաջարկած գինը կլինի վերջնական կամ 2) կմերժի ձեր առաջարկը, ինչի մասին դուք հաղորդագրություն կստանաք։


Կարո՞ղ եմ ուղևորությունից առաջ կապվել ուղևորի հետ։

Ուղևորությունը սկսվում է, երբ հաճախորդն ընտրում է ձեզ որպես վարորդ․ էկրանի վրա ցուցադրվում է քարտեզը, մոտեցման հասցեն և ուղևորին հասնելու մոտավոր ժամանակը։ Էկրանի ներքևի կոճակները․

ՆԱՎԻԳԱՑԻԱ՝ բացում է նավիգացիայի հավելվածը

ԶԱՆԳԵԼ կոճակը սեղմելով կարող եք զանգահարել ուղևորին՝ ճշտելու հանդիպման ստույգ վայրը, մանրամասները կամ ուղևորության հետ կապված լրացուցիչ պահանջները

— Ուղևորի լուսանկարը՝ ցույց է տալիս տեղեկություններ ուղևորի մասին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ  կոճակը սեղմելով՝ կտեսնեք ուղևորության մանրամասները

Եթե որևէ պատճառով ուղևորությունը չեղարկելու անհրաժեշտություն ունեք, հպեք ՉԵՂԱՐԿԵԼ կոճակին էկրանի վերևի ձախ անկյունում։


Ի՞նչ անել, եթե ուղևորը մոտեցման կետում չէ։

Համոզվեք, որ ճիշտ հասցեով եք եկել։ Ստուգեք նաև ուղևորության մեկնաբանությունները․ այնտեղ հաճախ նշված է լինում, թե կոնկրետ որտեղ է սպասելու ուղևորը։

— Կապվեք ուղևորի հետ հեռախոսով՝ էկրանի ներքևում սեղմելով հեռախոսի պատկերակի տեսքով ԶԱՆԳԵԼ կոճակը

— Չեղարկեք ուղևորությունը՝ էկրանի վերևի աջ անկյունում սեղմելով ՉԵՂԱՐԿԵԼ կոճակը


Ի՞նչ անել, եթե ուղևորը խնդրում է խոշոր իրեր փոխադրել։

Ուղևորին կարող է անհրաժեշտ լինել նաև  փոխադրել որևէ խոշոր իր, օրինակ՝ ուղեբեռ։ Եթե դա խնդիր չէ, կարող եք համաձայնել, սակայն դուք պարտավոր չեք նման իրեր փոխադրել, ուստի կարող եք նաև մերժել ուղևորությունը։


Կարո՞ղ եմ հեռավոր ուղևորություններ կատարել։

Մեր ծառայության շնորհիվ վարորդներն ու ուղևորները կարողանում են կապ հաստատել միմյանց հետ։ Ուղևորության պայմանները, ներառյալ երթուղին և գինը, որոշում եք դուք և ուղևորը։ Օգտատերը կարող է նշել ցանկացած նպատակակետ, նույնիսկ այլ քաղաք։ Դուք կարող եք ընտրել ուղևորությունը հիմնական ցանկից կամ անտեսել այն։

Չի՞ հաջողվում ուղևորություն գտնել Կապվեք մեզ հետ։